Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են
Thu, 22 Oct 2026 20:30:51 +0400

Իտալիայի հարավում՝ Կալաբրիայի շրջանում գնվող Կրոտոնե եւ Ռեջե դի Կալաբրիա քաղաքների օդանավակայնները, որոնք հիմնականում ներքին թռիչքներ են սպասարկում, բախվել են ավիացիոն վառելիքի դեֆիցիտի հետ։ Պատճառը՝ երկրում ընթացող գործադուլն է եւ բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։
Ավիացիոն վառելիքը նշված օդանավակայններում կարող է հասցվել ոչ շուտ, քան հոկտեմբերի 23-24-ին։ Ավիափոխադրողների խնդրանքով՝ Իտալական Ավտոտրանսպորտային ընկերությունների միավորումը դիմել է հեռագնա մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների վարորդներին՝ խնդրելով ավարտել գործադուլը եւ հնարավորինս շուտ վերսկսել ավիացիոն վառելիքի մատակարարումը հարավի օդանավակայաններին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր