Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400


Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել` քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել: Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս` գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։ Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու Fri, 23 Oct 2026 11:45:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով