Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Ինչ է պահանջում Արմավիրի մարզպետը Դանիել Իոաննիսյանից

Ինչ է պահանջում Արմավիրի մարզպետը Դանիել Իոաննիսյանից

Fri, 23 Oct 2026 12:13:41 +0400


Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հայցն արդեն դատարանում է։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը մակագրվել է Քաղաքացիական դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին։

Վահրամ Խաչատրյանը իր հայցադիմում նշել է․ «Հաշվի առնելով մեջբերված փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները, խնդրում ենք՝ պարտավորեցնել պատասխանող Դանիել Իոաննիսյանին 20․10․2026թ․ հայցվոր Վահրամ Խաչատրյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։Բովանդակությունը՝ «Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին, ինձ պատկանող ֆեյսբուքյան էջի միջոցով տարածել եմ տեղեկություն, ըստ որի՝ «Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»․․․Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»։

Նշենք, որ մարզպետը նյութական պահանջ չի ներկայացրել։

Իոաննիսյանը հայտնել էր, որ կազմակերպությունն ահազանգ է ստացել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետը փորձել է Տեղական ինքնակառավարման ընտրություններին (ՏԻՄ) Ռազմիկ Այվազյանին համոզել չառաջադրվել Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում՝ հորդորելով «մտածել նոր զորակոչված որդու մասին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով