Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
Fri, 23 Oct 2026 12:37:32 +0400

Դատարանն առանց քննության է թողել «Նոա» ՖԱ-ի և ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի ներկայացրած հայցադիմումներն ընդդեմ ՀՖՖ Գործկոմի որոշման: Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբում և Առաջին լիգայում թիմերի հայտացուցակներում շարունակելու է մնալ 15 լեգեոների սահմանափակման որոշումը: Հայկական ակումբներն իրենց հայտացուցակներում չեն կարող ավելի քան 15 լեգեոներ ունենալ․ հիշեցնենք, որ «Նոա» ՖԱ-ն ցանկանում էր հանել այս արգելքը։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր