Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
Fri, 23 Oct 2026 13:32:29 +0400

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի տվյալներով՝ նավը նավարկում է Մալթայի դրոշի ներքո։
Հոկտեմբերի սկզբին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածության մասին։ Դրա իրականացման համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներից բացառություն է արել, որը կգործի մինչև ապրիլի 7-ը։ Իսկ Ռուսաստանի կառավարությունը մասամբ վերացրել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր