Պետական պարտքը շարունակում է արագորեն աճել
Fri, 23 Oct 2026 22:00:53 +0400

Ամերիկյան պետական համախառն պարտքը շարունակում է արագորեն աճել։ Այս տարվա օգոստոսին, ինչպես հայտնի է, ամերիկյան պետական պարտքը հատել էր պատմական 40 տրիլիոնի շեմը։ Եւ ահա դրան հաջորդած ամիսների ընթացքում՝ այն ավելացել է 400 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Համաձայն ամերիկյան գանձապետական գերատեսչության հրապարակած տվյալների, ամերիկյան համախառն պետական պարտքը այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսի դրությամբ կազմել է 40․396 տրիլիոն դոլար։
Ընդ որում, ամերիկյան ֆեդերալ բյուջեի՝ միայն պարտքի սպասարկման վրա կատարվող ծախսերը մոտեցել են 970 միլիարդ դոլարին, ինչը ավելին է, քան օրինակ Պենտագոնին կատարվող հատկացումները։ Եթե հարկային եւ բյուջետային բարեփոխում չիրականացվի Միացյալ Նահանգներում, ապա ըստ մասնագետների, արդեն 2030 թվականին այդ պարտքի ցուցանիշը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր