Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Sun, 25 Oct 2026 18:30:38 +0400


7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Օգասավարա կղզիների մոտակայքում։ Ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Օջախի խորությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակում՝ 470 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ մարդկային կորուստների կամ տուժածների մասին հրապարակումներ չկան։ Օգասավարայի կղզիները գտնվում են Տոկիոյից 1200 կմ դեպի հարավ։ Բնակեցված է երկու կղզի։ Կղզեխմբի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 2500 մարդ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հյուրանոցի նախասրահից՝ ոստիկանություն․ ինչով ավարտվեց Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի բախումը

Հյուրանոցի նախասրահից՝ ոստիկանություն․ ինչով ավարտվեց Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի բախումը Thu, 12 Nov 2026 17:15:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով