Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

ԱԲ ոլորտի մասնագետին կասկածում են լրտեսության մեջ

ԱԲ ոլորտի մասնագետին կասկածում են լրտեսության մեջ

Sun, 25 Oct 2026 20:30:42 +0400


ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն ուսումնասիրում է OpenAI-ի նախկին ինժեներ՝ Աբդել Ռահման ալ-Ֆաուզանին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը՝ տնտեսական լրտեսություն եւ կոմերցիոն գաղտնիք գողանալու հետ կապված ենթադրյալ հանցանքներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Մասնավորապես, կասկածվում է, որ ալ-Ֆաուզանը գաղտնի տեղեկությունները գողացել ու փոխանցել է Սաուդյան Արաբիայում գործող մի ընկերության։ Քննիչները դեռեւս չեն կարողանում գտնել ուղիղ ապացույցներ, որ ինժեները գործել է սաուդական իշխանությունների ուղղակի ցուցմամբ։ Հայտնի է, որ ալ-Ֆաուզանը 35 տարեկան է, Սաուդյան Արաբիայի քաղաքացի։ Ավելի վաղ՝ նրանց մեղադրել էին OpenAI ընկերության աշխատակիցների խոսակցությունները անօրինական կերպով ձայնագրելու մեջ։ Եթե ներկայացվի մեղադրանք եւ կայացվի մեղադրական վճիռ, ապա մասնագետը կարող է անազատության մեջ անցկացնել հինգ տարի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ Tue, 12 May 2026 22:00:04 +0400 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Արկադիա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով