Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Mon, 26 Oct 2026 11:30:16 +0400


Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր նա կազմակերպում է անկարգություններ Եվրոպայում, վկայում են եվրոպացի քաղաքական գործիչների թուլության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչի մասին ասես կարելի է խոսել, բայց պնդել, թե մենք զանգվածային ցույցեր ենք հրահրում Եվրոպայի խոշոր քաղաքներում, արդեն ակնհայտ չափազանցություն է։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա, արդեն բոլոր սահմաններն անցնում են, ՌԴ-ին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ:

Սա վկայում է եվրոպական որոշ երկրների ղեկավարների թուլության և տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն ստանձնելու անկարողության մասին», – ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է լրագրողի տելեգրամյան ալիքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ Sat, 24 Oct 2026 08:00:45 +0400 44-օրյա պատերազմում զոհված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով