Ով է փախուստի դիմած կալանավորը
Mon, 26 Oct 2026 16:36:56 +0400

Գրել էինք, որ այսօր Արմավիրի մարզի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։ Ըստ ՆԳՆ-ի ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Մեր տեղեկություններով` անձը փախուստի է դիմել դատարանի շենքի խցից, նրան վերահսկելու պարտականությունը ՆԳՆ-ի վրա է։ Տեղեկացանք, որ փախուստի դիմած անձը Հ. Ենոքյանն է, որը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր