Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Քիմ Քարդաշյանը, Նաոմի Ուոթսն ու Քրիս Ջենները՝ Հռոմի կինոփառատոնին

Քիմ Քարդաշյանը, Նաոմի Ուոթսն ու Քրիս Ջենները՝ Հռոմի կինոփառատոնին

Mon, 26 Oct 2026 21:47:10 +0400


46-ամյա գործարար և հանրային դեմք Քիմ Քարդաշյանը, 58-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսն ու 70-ամյա պրոդյուսեր Քրիս Ջենները ներկա են գտնվել Հռոմի 21-րդ կինոփառատոնին, որտեղ տեղի է ունեցել «Ամեն ինչ ազնիվ է» (All’s Fair) սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Կարմիր գորգին են հայտնվել նաև 51-ամյա դերասանուհի Սարա Փոլսոնը, 42-ամյա դերասանուհի Վիկի Կրիպսն ու այլոք։

Հիշեցնենք, որ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ ազնիվ է» սերիալը Hulu-ով հեռարձակվել է անցյալ տարվա վերջին և պատմում է տաղանդավոր կին փաստաբանների թիմի մասին, որոնք հեռանում են բացառապես տղամարդկանցից կազմված ընկերությունից և բացում են իրենց սեփականը՝ նպատակ ունենալով օգնել կանանց հաղթել ամուսնալուծության բարդ գործընթացներում։ Նախագծի գլխավոր դերերից մեկը մարմնավորել է Քիմ Քարդաշյանը, ում խաղը քննադատները հողին են հավասարեցրել՝ անվանելով «սարսափելի» և «ձախողված»։ Սերիալում նկարահանվել են նաև Սարա Փոլսոնն ու Նաոմի Ուոթսը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ

Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ Thu, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով