Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Այլևս չհիշատակես իմ անունը․ Մայա Մարգարյանին զայրացրել է Ինգա Արշակյանի սաունայի պատմությունը

Այլևս չհիշատակես իմ անունը․ Մայա Մարգարյանին զայրացրել է Ինգա Արշակյանի սաունայի պատմությունը

Mon, 26 Oct 2026 21:58:50 +0400


Շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում։ Երգչուհի Ինգա Արշակյանի պատմությունը զայրացրել է Ֆրանսիայում բնակվող երգչուհի Մայա Մարգարյանին։ Վերջինս սոցցանցերի իր էջում կոշտ արձագանքել է Արշակյանի հայտարարություններին՝ պահանջելով այլևս երբեք չշոշափել իր անունը։

Վերջերս Մանե Գրիգորյանի՝ «Հենց այնպես» հեղինակային հաղորդման ժամանակ Ինգա Արշակյանը հիշել է տարիներ առաջ ակումբում աշխատելու շրջանում եղած մի զրույցի մասին, երբ մի խումբ երգիչներ՝ Մայան, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Անդրեն և ուրիշները միասին էին աշխատում։

Ըստ Արշակյանի պատմածի՝ Մայան ասել է. «Էրեխեք, ո՞նց եմ հոգնել, էկեք աղջկերքով գնանք սաունա »՝ դիմելով քույրերին։ Այս առաջարկին արձագանքել է երգչուհու քույրը՝ Անուշը, ով այդ պահին կարդալիս է եղել: Գլուխը գրքից բարձրացնելով՝ Անուշը պատասխանել է. «Մայա ջան, էդ նույն բանն է, ինչ որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»։

Սա բարկացրել է Մայա Մարգարյանին։ Վերջինս տեսանյութի համապատասխան հատվածը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ անթույլատրելի է սեփական անձը լայն լսարանի առջև բարձրացնելու կամ իրեն ստորացնելու նպատակով փաստերը կտրել համատեքստից և խաղալ իր անվան հետ։

Մարգարյանն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Սիրելի՛ Ինգա Արշակյան, վերջին շրջանում տարբեր հումորային հաղորդումներում քո ներկայությունը նկատելիորեն հաճախակիացել է, այնուամենայնիվ, դա միայն հերթական անգամ կասկածի տակ է դնում քո հումորի զգացումը։ Դու քեզ թույլ ես տալիս իմ անվամբ հիշատակել կասկածելի պատմություններ՝ փաստերը կտրելով համատեքստից և փորձելով լայն լսարանի աչքերում անարժանապատվորեն արժեզրկել ինձ որպես անհատականություն։ Պահանջում եմ այսուհետև չհիշատակել իմ անունը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով