Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները
Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400

Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ ութ խոշոր քաղաքներում՝ սպասվողնոր բողոքի մասսայական ակցիաների եւ արդեն եղած անկարգությունների հնարավոր կրկնությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ներգրավվել են նաեւ զինվորականները։ Վերջիններս իրենց հսկողության տակ են առել քաղաքների խոշոր հրապարակները։ Միլանում օրինակ՝ ոստիկաններին կօգնի ոչ պակաս, քան հինգ հարյուր զինվորական։
Անվտանգային միջոցառումները ուժեղացվել են ներառյալ՝ Հռոմում, Թուրինում, Ֆլորենցիայում։ Միլանում գործարարների մի մասը որոշել են փակել իրենց խանութները՝ կողոպուտներից խուսափելու համար։ Չնայած որ, քաղաքապետ Ջուզեպե Սալին կոչ էր արել նման ծայրահեղ քայլերի չգնալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր