Լրտեսության հետ կապված սեղանի խաղ են ստեղծել
Mon, 26 Oct 2026 23:15:52 +0400

Գերմանական հետախուզական մարմինները Hidden Games-ի հետ միասին ստեղծել են սեղանի դետեկտիվ խաղ, որը կոչվում է «Տագնապի ռեժիմը՝ կարմիր»։ Այն կոչված է բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը կիբերհարձակումների մասին եւ ներգրավելու նոր աշխատակիցների՝ հետախուզական մարմիններում աշխատելու համար։ Խաղի մասնակիցները, ըստ սցենարի, պետք է հետաքննեն ինժեների կասկածելի մահը, ով աշխատում էր կրիտիկական կարեւորության ենթակառուցվածքում։
Աստիճանաբար գործը վերածվում է ազգային անվտանգության ճգնաժամի։ Խաղը նախատեսված է մինչեւ վեց հոգանոց թիմի համար՝ սկսած 14 տարեկանից։ Այն զարգացնում է խաղի մասնակիցների դիտողունակությունը, անալիտիկ եւ տրամաբանական մտածողությունը, թիմային աշխատանքի կարողությունը։ Սրանք որակներ են, որոնք անհրաժեշտ են հատկապես հատուկ ծառայություններում աշխատելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր