Ինչ ծանր ընտրություն է կատարելու Դոնալդ Թրամփը Իրանի հարցում
Mon, 26 Oct 2026 23:00:06 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է առաջիկայում ընտրություն կատարի Իրանի հետ գործարք կնքելու կամ իր բառերով ասած՝ «նրանց ոչնչացնելու» միջեւ։ «Ես պետք է ընտրություն կատարեմ։ Ոչնչացնմ նրանց, որը շատ դյուրին կլինի, թե գործարք կնքեմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ զրույցում։ Նա հերթական անգամ ասել է նորից, որ նավթի գները կնվազեն, հենց որ ամերիկա-իսրայելական ռազմական առճակատումն Իրանի հետ ավարտվի։ Թրամփը նորից ասել է նաեւ, որ հնարավոր է վերսկսի հարվածներն ընդդեմ Իրանի, եթե Թեհրանի հետ Վաշինգտոնը գործարք կնքել չկարողանա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր