Փաշինյանի համար տարածքը սահմանազատել էին
Tue, 27 Oct 2026 11:12:29 +0400

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի բակում ծաղիկներ խոնարհելու էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ծաղիկներ խոնարհեց ու հեռացավ։ Հուշարձանի տարածքը սահմանազատված էր եւ լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր ուղղելու, Փաշինյանը լրագրողների կողմ չնայեց անգամ այն ժամանակ, երբ լրագրողները խնդրեցին հոկտեմբերի 27-ի վերաբերյալ հարցերի պատասխանել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր