Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում․ Ղազարյանը՝ Ջրային կոմիտեի ղեկավարի մասին

Միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում․ Ղազարյանը՝ Ջրային կոմիտեի ղեկավարի մասին

Tue, 27 Oct 2026 11:39:36 +0400


Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ 2018 թվականից հետո Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, որտեղ համակարգային խնդիրներ և ձախողումներ չարձանագրվեն։ Այս մասին նա հայտարարել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկման ընթացքում։

Նախագծով առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Նախատեսվում է նաև երկու կառույցներն էլ փոխանցել կառավարության ենթակայությանը։

Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ Ղազարյանը կասկած է հայտնել, որ կառավարման համակարգի վերակազմավորումը կարող է լուծել ոլորտներում առկա խնդիրները։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Գարիկ Սարգսյանի պաշտոնեական նշանակումները՝ նշելով, որ մարզպետի պաշտոնում նրա գործունեությունն անհաջող է համարում, իսկ հետագայում նա նշանակվել է Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար։

Պատգամավորն անդրադարձել է նաև Ջրային կոմիտեի ղեկավարի մասնագիտական փորձին՝ նշելով, որ նրա կենսագրությունից ոլորտի հետ անմիջական կապը հստակ չի երևում։ Ղազարյանի խոսքով՝ կառույցների աշխատանքը ձախողելուց հետո իշխանությունները փորձում են խնդիրները լուծել կառուցվածքային փոփոխությունների միջոցով, մինչդեռ նման վերափոխումները, իր գնահատմամբ, ինքնին չեն երաշխավորում արդյունավետության բարձրացում։

«Ջրային կոմիտեի ղեկավարի կենսագրությունը նայում ես, միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում»,-ասել է Ղազարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն

Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն Tue, 27 Oct 2026 11:46:04 +0400 «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով