Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը

Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը

Tue, 27 Oct 2026 11:54:40 +0400


ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարևորել է հանրային ծառայողների անկախության ապահովումն ու նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունները պետք է համապատասխանեն դրանց հեղինակների իրական գործողություններին։

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում Վարդևանյանը նշել է, որ օրինագիծ ներկայացնելը բավարար չէ․ կարևոր է նաև հասկանալ դրա էությունը և գործել առաջարկվող կարգավորումների ոգուն համապատասխան, այլ ոչ թե հրապարակայնորեն մի բան հայտարարել, իսկ իրականում հակառակն անել։

Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանում սահմանել որպես Հանրային ծառայողի օր՝ այն նախատեսելով որպես աշխատանքային օր։

Անդրադառնալով հանրային ծառայության առանձնահատկություններին՝ Վարդևանյանը շեշտել է, որ առաջնային նշանակություն ունի ծառայողների անկախությունը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների ընթացքում հանրային ծառայողները չպետք է օգտագործվեն վարչական ռեսուրսի չարաշահման նպատակով, դառնան նման գործողությունների զոհ կամ ծառայեն որևէ քաղաքական ուժի անձնական ու կուսակցական շահերին։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ հանրային ծառայողների շահերի պաշտպանության պատասխանատվություն ստանձնած պաշտոնյաները պետք է իրենց գործողություններով հարգանք դրսևորեն այդ առաքելության նկատմամբ և հավատարիմ մնան իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների սկզբունքներին։

Վարդևանյանը նշել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում բոլոր հանրային ծառայողներին, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս շեղվում են օրինականությունից և ոտնահարում իրավունքի գերակայության սկզբունքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենակ ուզում եմ՝ Փաշինյանի գլուխը խելք գա

Մենակ ուզում եմ՝ Փաշինյանի գլուխը խելք գա Wed, 28 Oct 2026 20:30:31 +0400 Latest news…

11 րոպե ago

Ծնելիությունը Եվրամիությունում նոր հակառեկորդ է գրանցել

Ծնելիությունը Եվրամիությունում նոր հակառեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 20:30:20 +0400 2024 թվականին Եվրամիությունում…

12 րոպե ago

Նոր տվյալներ՝ խորհրդարանական ընտրություններից․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Նոր տվյալներ՝ խորհրդարանական ընտրություններից․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 20:10:31 +0400 Իսրայելի վարչապետ…

31 րոպե ago

Ուլտիմատում է. Ալիևը ջարդուփշուր էր անում, որևէ մեկդ ձայն չէր հանում. Դավիթ Ղազինյան

Ուլտիմատում է. Ալիևը ջարդուփշուր էր անում, որևէ մեկդ ձայն չէր հանում. Դավիթ Ղազինյան Wed, 28…

37 րոպե ago

Ադրբեջանին մոտիվացնում եք, որ գնա նոր պահանջների. Խաղաղությունը բերեք առանց զիջումների. Կարապետյան

Ադրբեջանին մոտիվացնում եք, որ գնա նոր պահանջների. Խաղաղությունը բերեք առանց զիջումների. Կարապետյան Wed, 28 Oct…

40 րոպե ago

Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում

Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում Wed, 28 Oct 2026 20:00:13 +0400 Ֆուտբոլիստ…

42 րոպե ago