Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը

Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը

Tue, 27 Oct 2026 11:54:40 +0400


ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարևորել է հանրային ծառայողների անկախության ապահովումն ու նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունները պետք է համապատասխանեն դրանց հեղինակների իրական գործողություններին։

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում Վարդևանյանը նշել է, որ օրինագիծ ներկայացնելը բավարար չէ․ կարևոր է նաև հասկանալ դրա էությունը և գործել առաջարկվող կարգավորումների ոգուն համապատասխան, այլ ոչ թե հրապարակայնորեն մի բան հայտարարել, իսկ իրականում հակառակն անել։

Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանում սահմանել որպես Հանրային ծառայողի օր՝ այն նախատեսելով որպես աշխատանքային օր։

Անդրադառնալով հանրային ծառայության առանձնահատկություններին՝ Վարդևանյանը շեշտել է, որ առաջնային նշանակություն ունի ծառայողների անկախությունը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների ընթացքում հանրային ծառայողները չպետք է օգտագործվեն վարչական ռեսուրսի չարաշահման նպատակով, դառնան նման գործողությունների զոհ կամ ծառայեն որևէ քաղաքական ուժի անձնական ու կուսակցական շահերին։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ հանրային ծառայողների շահերի պաշտպանության պատասխանատվություն ստանձնած պաշտոնյաները պետք է իրենց գործողություններով հարգանք դրսևորեն այդ առաքելության նկատմամբ և հավատարիմ մնան իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների սկզբունքներին։

Վարդևանյանը նշել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում բոլոր հանրային ծառայողներին, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս շեղվում են օրինականությունից և ոտնահարում իրավունքի գերակայության սկզբունքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն Mon, 26 Oct 2026 13:41:49 +0400 Երևանում նախատեսվում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով