Ուիտկոֆը Բուդանովի հետ սկանդալ է արել Մայամիում կայացած փակ հանդիպման ժամանակ
Tue, 27 Oct 2026 13:30:01 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, բարձր ձայնով և տեսանելի գրգռվածությամբ, պահանջել է, որ ուկրաինական պատվիրակությունը անհապաղ դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, հաղորդում է ֆրանսիական Le Monde թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ թերթի՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Մայամիում փակ խորհրդակցությունների ժամանակ։
Երկխոսության ընթացքում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հազիվ է զսպել իր գրգռվածությունը՝ զգալով, որ ամերիկացի բանակցողը իրեն հետ խոսում է նվաստացուցիչ կերպով և փորձում է ուկրաինական կողմին դասախոսություններ կարդալ «ինչպես գումար վաստակել»։
Ըստ Le Monde-ի՝ Ուիտկոֆը Կիևին ներկայացրել է այսպես կոչված «տարածաշրջանային բարգավաճման» ծրագիր՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։
Ուկրաինային, եվրոպական երկրներին և Ռուսաստանին ուղղված նախաձեռնությունը նախատեսում էր ռուսական նավթի և գազի եվրոպական շուկա առաքումների լիակատար վերականգնում՝ ուկրաինական գազափոխադրման համակարգի և նավթամուղերի միջոցով։ Ամերիկյան կողմի հաշվարկներով՝ Կիևը կստանար զգալի տարանցիկ եկամուտներ, մինչդեռ Եվրոպան՝ ավելի էժան էներգետիկ ռեսուրսներ։
Սակայն ուկրաինական պատվիրակությունը այս առաջարկներին թշնամաբար է ընդունել։ «Մեր ուշադրության կենտրոնում Բելառուսը չէ, այլ Լեհաստանը», – կտրուկ հակադարձել է Բուդանովը։
Այս պատասխանից հետո բանակցությունները դադարեցվել են։ Բուդանովը շտապ զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, ով, ըստ աղբյուրների, խորհուրդ է տվել իր գրասենյակի ղեկավարին «պահպանել գաղտնիությունը» և շարունակել հանդիպումը։
Ընդմիջումից հետո խորհրդակցությունները վերսկսվել են, և մասնակիցներին տրամադրվել է փաստաթուղթ, որում ուրվագծվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առաջիկա «դիզելային համաձայնագրի» պարամետրերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր