Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը
Tue, 27 Oct 2026 19:00:48 +0400

Չինական ընկերությունները խզում են իսպանական «Ռեալի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ ունեցած գովազդային պայմանագիրը։ Նման հայտարարություն արդեն արել են «Դունպեն» էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերության եւ «Մեննյու» Չինաստան կաթ ու կաթնամթերք մատակարարող խոշոր ընկերության ներկայացուցիչները։ Պատճառը այն է, որ Մբապեն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իր սիրելի մեմը այն է, որ իր դեմքը դրել են ինչ որ չինացի բռնապետի կերպարի վրա։
Դա վիրավորել է չինացիների ազգային արժանապատվությունը, քանի որ խոսքը ըստ ամենայնի Մաո Ցզեդունի մասին է։ Եւ որպես հետեւանք՝ չինական ընկերությունները մեկ առ մեկ այդ հայտարարությունը քննադատող հակադարձումներ հրապարակելով հրաժարվում են Մբապեի հետ ունեցած գովազդային համագործակցությունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր