Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

«Խորին ցավակցություն Մգերին»․ Անիտայի հուզիչ խոսքը՝ Մհեր Արմենիային

«Խորին ցավակցություն Մգերին»․ Անիտայի հուզիչ խոսքը՝ Մհեր Արմենիային

Tue, 27 Oct 2026 23:15:07 +0400


Մհեր Արմենիայի հոր մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել Անիտան՝ իր հրապարակմամբ անդրադառնալով ընտանիքին պատուհասած կորստին։

Նա լուսանկար է հրապարակել և գրել է․«ԽՈՐԻՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԳԵՐԻՆ Կան լուրեր, որոնց առաջ բառերն անզոր են, իսկ սիրտը՝ կոտրված: Մենք Մգերին ճանապարհեցինք օդանավակայան՝ լավ լուրի հույսով և շուտով նրան ուրախությամբ դիմավորելու սպասումով: Սակայն ստացված սարսափելի լուրը խորապես ցնցեց մեզ: Մգե՛ր ջան, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում քեզ և ընտանիքիդ: Թող Աստված ուժ ու համբերություն պարգևի այս անասելի վիշտը հաղթահարելու համար: Երբ մարդուն ճանապարհում ես հույսով, բայց փոխարենը ցավալի լուր ես ստանում, ցավը կրկնակի է դառնում: Մեր մտքերն ու աղոթքներն ձեզ հետ են։ Հավերժ հիշատակ և խաղաղություն հանգուցյալի հոգուն»։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով