«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին
Wed, 28 Oct 2026 15:30:29 +0400

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բողոքի ցույցերի է բախվել Չեխիա կատարած այցի ժամանակ, հաղորդում է Aktuality-ն։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ միասին նա բացել է չեխ-սլովակական բարեկամությանը նվիրված հուշարձան՝ նշելով Չեխոսլովակիայի հիմնադրման 108-ամյակը։
Այնուամենայնիվ, արարողությունն ուղեկցվել է սուլոցներով և բողոքի ցույցերով։ Ցուցարարները Ֆիցոյի հասցեին վանկարկել են, կենցաղային բառամթերքով ասած, «Չքվի՛ր Ռուսաստան»։
Ցուցարարները նաև սուլել են Բաբիշին և երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, այդ թվում՝ Յուրայ Բլանարին, որը նախորդ օրը Մոսկվայում բանակցություններ էր վարել Սերգեյ Լավրովի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր