Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

Wed, 28 Oct 2026 17:49:14 +0400


Հայ գերիների ազատ արձակման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակում է մնալ, սակայն երրորդ երկրների միջոցով առայժմ հնարավոր չի եղել հասնել արդյունքի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Նախարարը նշել է, որ գերիների հարցի շուրջ աշխատանքների արդյունավետությունը գնահատվում է կոնկրետ արդյունքով՝ արդյոք պահվող անձինք ազատ են արձակվում, թե ոչ։ Նրա խոսքով՝ Հայաստանը դիմել է նաև երրորդ երկրներին, սակայն այդ ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։ Միրզոյանը հրաժարվել է նշել այդ երկրների անունները՝ ընդգծելով, որ նրանց հետ աշխատանքները շարունակվելու են։

Լիլիթ Գալստյանը հարց է բարձրացրել, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի վկայում Հայաստանի դիվանագիտական մեկուսացման մասին՝ հակադրելով այն իշխանությունների՝ խաղաղության հաստատված լինելու վերաբերյալ հայտարարություններին։
Ի պատասխան՝ Միրզոյանը պարզաբանել է, որ համապատասխան հորդորները հասցեագրվել են ոչ թե Հայաստանին, այլ երրորդ երկրներին։ Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և այդ հարցի լուծման հիմնական ճանապարհը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով