Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞

Thu, 29 Oct 2026 11:36:33 +0400


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը կշարունակվի նաև 2027 թվականին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշման համաձայն՝ շահառուներին ամսական 30 հազար դրամի չափով տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի մինչև 2027 թվականի հուլիսը։ Սակայն հաջորդ տարվա ապրիլից աջակցության չափը կնվազի՝ կազմելով ամսական 15 հազար դրամ։ Կառավարության հիմնավորմամբ՝ այս փոփոխության նպատակն է նպաստել տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինքնուրույնության բարձրացմանը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետներում։ Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ մյուս ժամկետը կսահմանվի 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Կառավարության տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին ծրագրի շահառու է եղել 45 հազար 800 անձ։ Նրանց տրամադրվող աջակցության ամսական ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,4 միլիարդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի արձանագրվել։

Աջակցության երկու միջոցառումների ժամկետների վերանայման արդյունքում 2027 թվականի համար անհրաժեշտ ֆինանսավորումը կկազմի շուրջ 12,6 միլիարդ դրամ։ Գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։

Նշենք, որ սոցիալական աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21-ից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

14 րոպե ago

Հատված ծառեր՝ Ավանում

Հատված ծառեր՝ Ավանում Sun, 01 Nov 2026 20:00:55 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

28 րոպե ago

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար Sun, 01 Nov…

29 րոպե ago

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400 ԱՄՆ-ում…

43 րոպե ago

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին Sun, 01 Nov 2026 19:44:16 +0400 Latest news from Հրապարակ…

45 րոպե ago

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանում տարբեր…

59 րոպե ago