Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400


ԱՄՆ-ում կալիֆոռնիացի բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։​

Հաղորդագրության համաձայն, նա վճարման հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք չեն կատարվել, բժշկական ցուցումներ չեն ունեցել կամ կատարվել են բացառապես կոսմետիկ նպատակներով։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, սա այս պահի դրությամբ բոտոքսի ներարկումների հետ կապված խոշորագույն խարդախությունն է։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 45-ամյա Մայիլյանը Գլենդեյլ քաղաքում գտնվող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ոլորտի ծառայություններ էր առաջարկում։ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումների ծախսերը, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի բուժման համար և նշանակվել են համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։​

Սակայն բժիշկը վճարման հաշիվներ է ներկայացրել հազարավոր միջամտությունների համար, որոնք իրականում չեն կատարվել։ Ավելին՝ նա հայտարարել է ավելի քան 19 մլն դոլարի ծառայությունների մատուցման մասին այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։ Այլ դեպքերում Մայիլյանը Կալիֆոռնիայում կատարված միջամտությունների համար հաշիվներ է ձևակերպել՝ գտնվելով հանգստի Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Լաս Վեգասում և այլ վայրերում։ Օրերից մեկում, երբ նա հանգստանում էր Մեքսիկայի Կաբո քաղաքի լողափում, բժիշկը հայտարարել է ավելի քան 200 հազար դոլարի բժշկական ծառայությունների մատուցման մասին։ Երբ դաշնային քննիչները մոտեցել են սխեմայի բացահայտմանը, Մայիլյանը փորձել է թաքցնել խարդախությունը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերն ու պացիենտների ստորագրությունները։ Նրանց թվում եղել է մի տղամարդ, որը նշված ժամանակահատվածում գտնվել է դաշնային բանտում։ Ստացված գումարը բժիշկը ծախսել է շքեղության առարկաների, այդ թվում՝ 12 հազար դոլար արժողությամբ XVII դարի արբալետի, 3 հազար դոլարանոց կտավի, Tesla ավտոմեքենաների, ներառյալ Cybertruck-ի, ինչպես նաև Կալիֆոռնիայում անշարժ գույքի ձեռքբերման վրա։ 2026 թվականի մայիսին երդվյալ ատենակալների դատարանը Մայիլյանին մեղավոր է ճանաչել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախության ինը և առողջապահության ոլորտում հանցագործության քննությանը խոչընդոտելու երեք դրվագներով։ Բացի 15 տարվա ազատազրկումից՝ դատարանը կարգադրել է բռնագրավել ավելի քան 16 մլն դոլար արժողությամբ գույքը և պարտավորեցրել դատապարտյալին Medicare-ին վճարել մոտ 32,9 մլն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։ Գործը քննել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչը։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

3 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

3 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

3 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

3 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

3 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

3 ժամ ago