Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է

Thu, 29 Oct 2026 21:30:28 +0400


Գերմանացի դպրոցականների դաշնային կոնֆերանսը նախատեսում է նոյեմբերի 20-ին Բեռլինում ցույց անցկացնել՝ ուշադրություն հրավիրելու գերմանական կրթական հաստատությունների, աշխատաշուկայի և կենսաթոշակային համակարգի խնդիրների վրա: Այս մասին NTV-ի եթերում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Էմի Կիրխհոֆը։

«Մենք մեր սեփական բողոքի ակցիան կկազմակերպենք Բեռլինում նոյեմբերի 20-ին», – ասել է նա՝ հավելելով, որ ցույցին կմասնակցեն այլ երիտասարդական կազմակերպություններ, ուսուցիչներ (ներառյալ GEW արհմիությունը, որը ներկայացնում է մոտ 270,000 ուսուցիչների), Դաշնային ծնողական խորհուրդը և Fridays For Future կլիմայական պաշտպանության շարժումը։

«Մենք կքննարկենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թոշակները, աշխատաշուկան և դպրոցներում առօրյա կյանքը, որը պարզապես հեռու է իդեալականից այն վայրերում, որտեղ դպրոցները գտնվում են անմխիթար վիճակում», – նշել է Կիրխհոֆը։

Նշենք, որ աշխարհում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ալբանիայում, Հունաստանում և նույնիսկ Ադրբեջանում, դպրոցականների և երիտասարդների բողոքի ցույցերը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են՝ վերածվելով զանգվածային շարժումների: Դպրոցականներն ու ուսանողները փողոց են դուրս գալիս հիմնականում կրթական համակարգի խնդիրների, կյանքի թանկացման, բնապահպանական ճգնաժամերի և իրենց ապագայի անորոշության պատճառով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով