Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու

«Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու

Sat, 31 Oct 2026 08:20:04 +0400


Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում, երեկ էլ ԵԱՍՄ հագուստով մայրաքաղաքում անձամբ աղբ էր հավաքում եւ անցորդներին սիրալիր հորդորում, որ աղբ չթափեն։

Երեկ՝ աղբահավաքության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացիներից մեկը մոտեցել է Ավինյանին, տեսանկարահանել ու հիշեցրել, որ Ստեփանակերտն էր ամենամաքուր քաղաքը, որն իրենք հանձնեցին, եւ պետք չէ շոու անել հիմա:

ՔՊ-ում կատակում են, որ վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի, միայն թե իրեն դիտարկեն այդ պաշտոնում։ Բանն այն է, որ ՔՊ վերնախավն արդեն սկսել է քաղաքապետացուների քաստինգը, որպեսզի մինչեւ 2028 թվականը ժամանակ ունենա դրական իմիջ կերտել ընտրված թեկնածուից, եւ նախորդ ընտրությունների խայտառակությունը չկրկնվի: Գրվել է արդեն, որ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն էլ է հավակնում քաղաքապետի պաշտոնին, որը, կարելի է ասել, նրա մանկության երազանքն է` դեռեւս Հայկ Մարությանի ժամանակներից, սակայն Փաշինյանը նախապատվություն տվեց Կարգին Հայկոյին։ Սրանով է նաեւ պայմանավորված Ավինյանի արտասովոր ակտիվությունը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Ալեն Սիմոնյանի գնացքն արդեն գնացել է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել Sat, 31 Oct 2026 09:15:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով