Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս

Sat, 31 Oct 2026 08:25:52 +0400


Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը` համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է հանձնարարել Արուսյակ Մանավազյանին եւ Դավիթ Խուդաթյանին` ստատուսներ գրել, կոչեր անել համայնքապետերին, որ դատի տան Յոլյանին: Ապա լրացուցիչ կապվել են համայնքապետերի հետ եւ զգուշացրել, որ եթե դատի չտաք, դա կգնահատենք, որ համաձայն եք այդ հայտարարության հետ եւ ստուգողներ կուղարկենք ձեր համայնքներ: Դա է պատճառը, որ համայնքապետերը երեկ մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, թե դիմելու են դատարան` ընդդեմ Իրինա Յոլյանի: Իբրեւ թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորել է զրպարտությամբ:

Բայց ամբողջ բանն այն է, որ զրպարտության համար հայց կարող է ներկայացնել այն անձը կամ ընկերությունը, որի անունը շոշափվել է «զրպարտողի» կողմից: Ընդհանուր «համայնքապետեր» արտահայտությունը չի կարող ցանկացած համայնքապետի իրավունք տալ դիմել դատարան: Զրպարտությունը պետք է հասցեական լինի եւ կոնկրետ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է Sat, 31 Oct 2026 08:30:58 +0400 Դեռեւս ամռանը մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով