Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

Sat, 31 Oct 2026 08:30:58 +0400


Դեռեւս ամռանը մի շարք հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվում: Նա անգամ հրաժեշտ էր տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ու օգոստոսին վերադարձել Հայաստան: Նույնիսկ նրան փոխարինողի անունն էինք հրապարակել` ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, 2018-23 թթ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց հետո իրավիճակ փոխվեց եւ Արսենյանը նորից մեկնեց Մոսկվա ու այժմ շարունակում է պաշտոնավարել ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեզ ասում էին, որ ռուսական կողմն է պնդել, որ Արսենյանը շարունակի պաշտոնավարել: Բայց մեր աղբյուրը նշում է, որ Արսենյանն այժմ շատ է պասիվացել` որպես դեսպան, իսկ դեսպանափոխությունը չհաջողելու պատճառն այլ է` Ռուսաստանը մերժել է Ս. Մկրտչյանի ագրեմանը:
Հիմքը թերեւս այն է, որ երկար տարիներ եւրոպական երկրներում պաշտոնավարած անձի հանդեպ ռուսական կողմը վստահություն չի ունեցել: Ի դեպ, մասնագետներն ի սկզբանե ասում էին, որ դժվար թե Մկրտչյանի ագրեմանն ընդունվի ՌԴ-ի կողմից: Հիմա հայկական կողմը պետք է կամ նոր թեկնածու ներկայացնի, կամ բավարարվի հին դեսպանի ծառայություններով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս Sat, 31 Oct 2026 08:25:52 +0400 Մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով