Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել

Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին որոշել է իր օգնական Աշխեն Ամիրխանյանին նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Որպես որոշման հիմք նշված է Ամիրխանյանի անձնական դիմումը։ 52-ամյա Աշխեն Ամիրխանյանի Ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա նախկինում պաշտոն է զբաղեցրել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Հայտնի չէ, թե ինչը կամ ով է նրան դրդել համայնքապետի օգնականի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Սա ընդդիմադիր հայացքներ ունեցողների ճնշելու շրջանակներում չի եղել, քանի որ Աշխեն Ամիրխանյանի մայրը՝ Շուշանիկ Սահակյանը թունդ նիկոլական է, համացանցում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վերաբերյալ քննադատական նյութեր գրողներին է նշավակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Mon, 26 Oct 2026 18:08:47 +0400 Հայաստանի Հանրապետության գլխավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով