Որտեղ են խուզարկություններ տեղի ունենում․ մանրամասներ
Wed, 04 Nov 2026 10:37:02 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քիչ առաջ հայտարարեց, որ խուզարկություններ են տեղի ունենում Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Տերյան 69 հասցեում գտնվող «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում։ Այլ հասցեների մասին դեռ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ, հայտնել են ՔԿ-ից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր