Հայտնի խաբեբայի մասին գրքի համար մրցանակ են շնորհել
Wed, 04 Nov 2026 22:30:08 +0400

Ֆրանսիացի գրող Ֆրանսուա-Անրի Դեզերաբլը դարձել է «Ռենոդո 2026» գրական մրցանակի դափնեկիր։ Մրցանակը շնորհվում է արդեն 100-րդ անգամ։ Ժյուրիի ուշադրությունն է գրավել նրա «Պալատ» վեպը, որը ընթերցողի սեղանին կհայտնվի հաջորդ տարի։ Վեպի գլխավոր հերոսը Արուն Կումարն է՝ Դելիի աղքատ թաղամասերից մի որբ տղա։ Նրան որդեգրում են ֆրանսիացի ամուսիններ՝ Բուրգունդիայից։ Շուտով պարզվում է, որ տղան անսովոր տղանդ ունի՝ նա կարողանում է բացարձակ համային զգացողությամբ որոշել գինու համար օգտագործված խաղողի տեսակը, բերքի տարին, նաեւ, թե որ ձեռնարկությունում կամ ֆերմայում է այն պատրաստվել։
Այդ տաղանդի շնորհիվ բացվում է ճանապարհ Արունի համար դեպի գինեգործների եւ գինու կոլեկցիոներների հարուստ եւ բարեկեցիկ աշխարհ։ Վեպի հիմքում հայտնի խաբեբա եւ խարդախ Ռուդի Կուրնիավանի կյանքն է ընկած։ Վերջինս ինդոնեզացի է։ Լինելով հայտնի գինու գիտակ՝ կարողանում է կեղծել նույնիսկ ամենաթանկ կոլեկցիոն գինիները։ Կուրնիավանը նույնիսկ ստեղծած է լինում գինու կեղծման պրոֆեսիոնալ լաբորատորիա։ 2014 թվականին նա դատապարտվել էր խարդախության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր