Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը
Thu, 05 Nov 2026 20:45:14 +0400

Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է։ Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, իրենք որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, սակայն դեռ դատական ակտը չեն ստացել։ Ըստ պաշտպանի՝ ապօրինի հիմքով է երկարաձգվել կալանքը․ «5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»։ Ինչո՞ւ քննչական գործողություններ չեն կատարվում, պաշտպանը՝ հեգնելով պատասխանեց՝ «տաԳԴիկական է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր