Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում

Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400


Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը հիմնավորելիս, որպես կանոն, հիշում ենք Արցախը, 120 հազար տնանկ արցախցիներին, պատերազմը, մեծացած Եռաբլուրը, Ջերմուկի եւ Սեւ լճի գլխին թառած ադրբեջանական զինուժը: Թիվ մեկ ապացույցը, որ այս իշխանությունները ձախողել են երկրի կառավարումը, մենք համարում ենք անվտանգային խնդիրները, մեր պետության կորուստները: Բայց չէ՞ որ մյուս բնագավառներում էլ վիճակը բարվոք չէ: Բանակում զոհերի թիվը տագնապեցնող չափերի է հասել, ծանր հանցագործություններն ու մահվան ելքով վթարներն են աճել, թմրամոլների քանակն է աստղաբաշխական չափերի հասել, թմրամոլությունն անգամ դպրոց է մտել: Նույնիսկ ամենապահպանողական եւ պաշտպանված համակարգերն են ճաք տալիս ու աչքի առաջ հետընթաց ապրում: Մեզ թվում էր, թե մենք ամուր կրթական համակարգ ունենք եւ ուսման հանդեպ ավանդական հարգանք, բայց բավական է մի միջազգային ուսումնասիրություն իրականացվեր, եւ պարզվեր, որ խայտառակ վիճակում է երիտասարդ սերունդը` անգամ տեքստեր չի կարողանում կարդալ-ընկալել: Այսինքն, մի քանի գունավոր դպրոց ու մանկապարտեզ կառուցելը կրթական բովանդակության հետ ոչ մի կապ չունի: Բացի այդ, 200-ից ավելի դպրոց է փակվել, եւ դա էլ խոսում է սխալ դեմոգրաֆիական քաղաքականության մասին` Երեւանն ուռճացնում են, գյուղերը` դատարկում: Դրա արդյունքում մայրաքաղաքը խեղդվում է շինարարությունից, խցանումներից, փոշուց: Եվ այս բոլորը ապաշնորհ կառավարման, հեռահար ծրագիր չունենալու, խնդիրները չհասկանալու արդյունք է: Պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում մարդիկ օրերով հերթ են կանգնում, անձնագիր ու որեւէ տեղեկանք ստանալը տարտարոսի տանջանք է: Մեկ անձից գնումներ են անում` առանց մրցույթների: Ո՞ր մեկն ասես:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց Sun, 01 Nov 2026 15:30:02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով