Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից
Sat, 07 Nov 2026 11:00:38 +0400
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Իրանին։
Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Մոջթաբա Խամենեիի նամակը փոխանցվել է վերջերս Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի՝ Մոսկվա կատարած այցի և Ռուսաստանի նախագահի հետ նրա հանդիպման ընթացքում: