Հուսանք՝ պետության միջոցներով վոյաժների մեկնած իշխանականները դասեր քաղած կվերադառնան
Sat, 07 Nov 2026 20:45:02 +0400

Այս օրերին Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» 13-րդ գլխավոր ասամբելային: Ասամբլեան համատեղ կազմակերպվել է Հվ. Կորեայի կառավարող և ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից` «Վերականգնելով վստահությունը փոփոխվող աշխարհում» խորագրով։ Այն անցկացվում է նոյեմբերի 4-7-ը։
Հատկանշական է, որ ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի առաջնորդներին քաղաքական հետապնդումների ենթարկող ՀՀ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները մասնակցում են Հարավային Կորեայում ընդդիմության ու իշխանության կողմից համատեղ կազմակերպված նման ասամբլեայի։ Հուսանք, որ պետության միջոցներով վոյաժների մեկնած իշխանականները այս միջոցառումից դասեր քաղած կվերադառնան եւ իրենց կուսակիցներին իշխանություն-ընդդիմություն համագործակցության մասին պատմելու բան կունենան։ Մինչ այդ վերջիններս իրենց սոցիալական էջերում Սեուլից լուսանկարներով են կիսվում։


Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր