Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

Sun, 08 Nov 2026 13:03:25 +0400


«Դիմում եմ բոլոր գործընկերներիս՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից». Ռուբեն Մխիթարյան

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը։

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում։

Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտությունը, ոչ թե արտաքին ճնշումների կամ պարտադրանքների հետևանք։

Նոյեմբերի 9-ին նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների հանդիպում՝ մասնագիտական ներուժը համախմբելու և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։

Դիմում եմ բոլոր գործընկերներիս․ եթե կիսում եք այն համոզմունքը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին պարտադրանքի առարկա և ցանկանում եք մասնակցել հանդիպմանը, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով։

Ո՛Չ ալիևյան Սահմանադրությանը։ ԱՅՈ՛ ինքնիշխան և Ուժեղ Հայաստանին»։

Գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է Sat, 07 Nov 2026 19:18:17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով