Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400


Նոյեմբերի լույս ութի գիշերը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Օջախի խորությունը 40 կմ է։ Ստորգետնյա ցնցումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունը, ներառյալ՝ արագընթաց «սինկանսեն» տեսակի գնացքներինը։ Հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է քսան մարդ։ Վերջիններիս մոտ վնասվածքները հիմնականում ներքեւ ընկնելու հետ են կապված եւ կյանքին վտանգ սպառնացող չեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է եղել

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է եղել Sun, 25 Oct 2026 19:00:25 +0400 Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով