Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ
Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400
Նոյեմբերի լույս ութի գիշերը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Օջախի խորությունը 40 կմ է։ Ստորգետնյա ցնցումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունը, ներառյալ՝ արագընթաց «սինկանսեն» տեսակի գնացքներինը։ Հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է քսան մարդ։ Վերջիններիս մոտ վնասվածքները հիմնականում ներքեւ ընկնելու հետ են կապված եւ կյանքին վտանգ սպառնացող չեն։