Նախկին նախագահին կալանավորել են
Mon, 09 Nov 2026 18:30:36 +0400

Պարագվայում դատավոր Ումբերտո Օթասուն ժամանակավոր կալանք է նշանակել այդ երկրի նախկին նախագահ Սանտյագո Պենյեի նկատմամբ։ Նա անցնում է Ueno բանկի սնանկացման հետ կապված քրգործով։ Բանկը ունեցել է երեք միլիոն հաճախորդ։ Բոլորի հաշիվները ներկայումս գտնվում են սառեցված վիճակում։ Ընթանում է քրեական հետաքննություն։ Համաձայն տեղի լրատվամիջոցների հրապարակումների, Պենյան կալանքն անցկացնելու է նախագահական զորամասում՝ գտնվելով զորամասի հսկողության ներքո։ Նշենք, որ դատախազությունը Պենյային մեղադրել է վստահության չահաշահման եւ անձնական շահերի համար պետական ունեցվածքը ծառայեցնելու մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր