Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ

Mon, 09 Nov 2026 22:15:05 +0400


Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի վարչական ղեկավար Կարեն Աբովյանն ասաց, որ երկրորդ տարին է, ինչ արքայանարնջի (կորոլյոկ) նոր վնասատու է տարածվել, երբ մեկ օրվա ընթացքում պտուղը հալվում, ոչնչանում է։ Այգեգործները ոչինչ չգիտեն այդ հիվանդության և դրա բուժման եղանակների մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ այդ վնասատուի մասին հայտնել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ով խոստացել է մի քանի օրից մասնագետներ ուղարկել Պտղավան:

Գևորգ Պապոյանը, հիշեցնենք, նոյեմբերի 8-ին՝ կիրակի օրը Նոյեմբերյան համայնք էր մեկնել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի օգտին քարոզչություն անելու համար: Լավ է` ընտրություններն առիթ են դարձել, համայնք է մեկնել եւ վերջապես իմացել է այգիների նոր վնասատուի ու գյուղացիների հոգսերի մասին, որն անմիջականորեն իր նախարարական պարտականությունների մեջ է մտնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Sun, 08 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով