Երկուշաբթի , 30 Նոյեմբերի 2026

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Mon, 09 Nov 2026 23:23:54 +0400


Նոր Ջեյմս Բոնդի դերի համար մղվող պայքարին են միացել առաջին մեծության հոլիվուդյան ևս երկու դերասան՝ Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը։ Ինչպես հայտնի է դարձել Variety-ին, երկու բրիտանացիներն էլ կինոփորձեր են անցել լեգենդար գործակալ 007-ին մարմնավորելու համար։

Երկու դերասաններն էլ խոշոր կինոֆրանշիզներում նկարահանվելու տպավորիչ փորձ ունեն, ինչպես նաև Բոնդի կերպարին համապատասխան դերասանական պատրաստվածություն։ Փաթինսոնը հայտնի է DC կինոտիեզերքում Բեթմենի դերով, ինչպես նաև նկարահանվել է «Մթնշաղ» սագայում և Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Հոլթն իր հերթին մարմնավորել է Լեքս Լյութորին Սուպերմենի մասին պատմող կինոնկարներում և գլխավոր դերերից մեկն է կատարել «Իքս մարդիկ» փրիքվել-եռագրությունում։

Բացի այդ, Փաթինսոնը ևս մեկ առավելություն ունի. նա նկարահանվել է ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» ֆիլմի սպասվող երրորդ մասում, իսկ Amazon MGM Studios-ը հենց Վիլնյովին է վստահել Բոնդի մասին հաջորդ ֆիլմի բեմադրությունը։ Ֆրանշիզի 26-րդ կինոնկարի սցենարը գրում է «Սուր հովարներ» սերիալի հեղինակ Սթիվեն Նայթը։

Մինչդեռ բրիտանական և ամերիկյան մամուլն արդեն քանի տարի է՝ քննարկում է կուլտային դերի հնարավոր հավակնորդներին։ Գլխավոր ֆավորիտների թվում նշվում են Քալում Թըրների, Ջոշ Օ’Քոնորի և Ջեք Լոուդենի անունները։ Variety-ի տեղեկություններով՝ դերի շուրջ ֆիլմի ստեղծողների հետ բանակցություններ է վարել նաև Հարի Սթայլզը։ Չի բացառվում նաև 41-ամյա Թեո Ջեյմսի թեկնածությունը։

Իրենց ֆավորիտների անուններն արդեն նշել են նաև ֆիլմաշարի նախկին աստղերը։ 1990-ականներին գործակալ 007-ին մարմնավորած Փիրս Բրոսնանն աջակցել է Քալում Թըրների թեկնածությանը, իսկ Գերի Օլդմանն արտահայտվել է հօգուտ Ջեք Լոուդենի՝ «Դանդաղաշարժ ձիեր» սերիալի իր խաղընկերոջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը Sat, 28 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով