Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Սա ողբերգություն է

Սա ողբերգություն է

Tue, 10 Nov 2026 12:50:44 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ քրեակատարողական հիմնարկում մահվան դեպքին։

Թանդիլյանի գնահատմամբ՝ Գևորգյանի մահը քաղաքական այլախոհության նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է։ Նա ուշադրություն է հրավիրել նաև վերջին մեկ տարվա ընթացքում այն դեպքերի վրա, երբ, իր խոսքով, ծանր հանցագործություններ չպարունակող մեղադրանքներով անձինք կալանավորվել են։

Քաղաքական գործիչը կալանքը՝ որպես խափանման միջոց, անհիմն կիրառելու դեպքում որակել է որպես պատժիչ գործիք՝ նշելով, որ նման գործելակերպը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Թանդիլյանը նաև պատասխանատվության հարց է բարձրացրել դատաիրավական համակարգի առջև՝ ընդգծելով, որ այն պետք է ծառայի օրենքին, այլ ոչ թե քաղաքական իշխանության օրակարգին։

Նրա խոսքով՝ Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքները պետք է ենթարկվեն լիարժեք և անաչառ քննության։ Թանդիլյանը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

«Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն»,- նշել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը Tue, 10 Nov 2026 11:15:30 +0400 Շաբաթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով