Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները
Tue, 10 Nov 2026 13:48:00 +0400

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ տեղի ունեցածը որակելով ողբերգություն և այն կապելով իշխանությունների քաղաքական հետապնդումների հետ։
Քաղաքագետը տեղի ունեցածը համարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և քինախնդրության հետևանք։ Նրա գնահատմամբ՝ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները։
Սուրենյանցը պահանջել է Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների ամբողջական, անկախ և անաչառ քննություն։
Նա նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին և կուսակցական ընկերներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր