Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Tue, 10 Nov 2026 15:08:25 +0400


«Արսեն ջան, ախպեր ջան …

Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։

Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։

Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

ՀԳ. Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ Wed, 11 Nov 2026 18:00:27…

16 րոպե ago

Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում

Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում Wed, 11 Nov 2026 17:49:47 +0400 Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի…

27 րոպե ago

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին Wed, 11 Nov 2026 17:42:21 +0400 Աբու Դաբիում…

34 րոպե ago

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի Wed, 11 Nov 2026 17:30:22 +0400 Հայաստանը չի մասնակցում…

46 րոպե ago

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Wed, 11 Nov…

50 րոպե ago

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է Wed, 11 Nov…

1 ժամ ago