Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Tue, 10 Nov 2026 15:08:25 +0400


«Արսեն ջան, ախպեր ջան …

Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։

Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։

Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

ՀԳ. Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը Fri, 23 Oct 2026 21:23:27 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով