Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում
Tue, 10 Nov 2026 14:45:48 +0400

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում մասնակցած հանդիպումների քանակով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ Հայ ֆուտբոլիստի ակտիվում 165 հանդիպում է։
Մխիթարյանը շրջանցել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին, որն անցկացրել է 164 հանդիպում։ Հայ ֆուտբոլիստը վարկանիշում զիջում է Լիոնել Մեսսիին, Ջանլուիջի Բուֆֆոնին և Թոմաս Մյուլերին, որոնց հաշվին 167-ական խաղ է:
Եվրոպական մրցաշարերում Մխիթարյանը ներկայացրել է «Փյունիկը», Դոնեցկի «Մետալուրգն» ու «Շախտյորը», Դորտմունդի «Բորուսիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ռոման» և ներկայիս ակումբը՝ «Ինտերը»։
Վարկանիշի առաջին հորիզոնականում 197 հանդիպումով Կրիշտիանու Ռոնալդուն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր