Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել

Tue, 10 Nov 2026 21:30:35 +0400


Ֆրանսիայում իրավապահները գտել են վեց միլիոն եվրո արժողությամբ գողացված ոսկու խմբաքանակը։ Գողությունը կատարվել էր ոսկերչական ֆաբրիկայից՝ նոյեմբերի երեքին։ Ոստիկանները նաեւ կարողացել են ձերբակալել գողության մեջ հիմնական կասկածյալներին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։

Համաձայն ոստիկանների նյութերի, գողերը, որոնք զինված են եղել հրազենային զենքով, ներթափանցել են ոսկերչական ֆաբրիկա, ծեծի ենթարկել առնվազն մեկ աշխատակցի եւ գողացել մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկյա զարդեր եւ ոսկու ձուլակտորներ։ Չնայած այն բանին, որ գողերը այրել էին մեքենան, որով կատարել էին գողությունը եւ դիմել փախուստի, ոստիկանությունը կարողացել էր օպերատիվ կերպով դուրս գալ նրանց հետքի վրա եւ ձերբակալել հանցագործներին, որոնց մի մասը արդեն հասցրել էին հասնել Շվեյցարիա եւ Իսպանիա։ Գործով անցնող ութ անձի, որոնք 26-57 տարեկան են, ներկայացվել է մեղադրանք։ Ոսկերչական ֆաբրիկան գտնվում է Բեզանսոնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար Wed, 04 Nov 2026 10:25:58 +0400 Տավուշի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով