Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել

Wed, 11 Nov 2026 08:10:29 +0400


Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին: Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։ Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։ Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» Wed, 11 Nov 2026 08:00:08 +0400 Երեւանի քաղաքապետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով